Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նիկոլ Փաշինյան. Այո՛, շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար

Նիկոլ Փաշինյան. Այո՛, շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար
09.12.2020 | 20:52

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանը վարչապետից հետաքրքրվեց՝ շարունակու՞մ է մնալ այն կարծիքին, որ Արցախի խնդրի լուծումը պետք է բավարարի Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին, ինչպե՞ս է տեսնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ո՞ր սահմաններում պետք է դա տեղի ունենա՝ ներկայի՞ս, պատմակա՞ն, թե՞ նախապատերազմական:

«Այո, շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար», - ասաց Փաշինյանն՝ ավելացնելով, որ մյուս հարցերը բանակցային նրբություններ են, որոնք պետք է ճիշգրտվեն:

Դիտվել է՝ 4240

Մեկնաբանություններ